ՄԻՋԲՈՐՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Միջբորսային էլեկտրոնային միությունը (ՄԷՄ) հիմնադրվել է 2010 թ.-ի նոյեմբերի 7-ին Հայաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ապրանքային բորսաների կողմից՝ Երևանի ապրանքա – հումքային բորսայի (ԵԱՀԲ) նախաձեռնությամբ: Այսօր ՄԷՄ-ը միավորում է վեց երկրների տասնմեկ ապրանքային բորսաներ. Հայաստանից (ԵԱՀԲ), Բելառուսից (ԲՈւԱԲ), Իրանից (ԻԱԲ), Ղազախստանից («Կասպի» ԱԲ, «Ղազախստան» ՄԱԲ, «Բերեքեթ» ՄՈւԱԲ), Ղրղզստանից (ՂՈւԱԲ), Ուկրաինայից (ՈւՈւԲ, ՈւԱՀԲ, Ուկրաինայի կառավարության  «Ագրարային բորսա», «Ուկրաինայի էներգետիկ բորսա» ԱԲ) և երեք ապրանքաուղեկցորդ համակարգեր. Հայաստանից (Հաշվարկային պալատ), Բելառուսից («ԲՈւԱԲ» Հավաստագրող Հաստատություն) և Իրանից (Իրանի Կենտրոնական Դեպոզիտարիա): ՄԷՄ գործունեությունն իրականացվում է հիմք ընդունելով անդամ-երկրներում գործող միջազգային իրավական նորմերը օրենսդրությունը:

ՄԷՄ-ը ստեղծվել է՝ միության բորսաներում արտացոլվող արտահանման ենթակա ապրանքների առաջխաղացման,  պոտենցիալ գնորդների որոնման, ինչպես նաև առևտրի ոլորտում տնտեսական ծրագրերին նախագծերին սատարելու նպատակով, որի համար կայքում զետեղվում են ՄԷՄ անդամ-երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալներ զետեղվում են (երկրների արտահանման ներուժի, պետապահովագրության կառուցվածքների, բորսային պահեստների, պետգնումների վերաբերյալ և այլն):

ՄԷՄ-ի միջազգային գործունեության առաջնային ուղղություններից են՝ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրումն ու ԵՏՄ անդամ-երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրային կամրջի կառուցումը:

ՄԷՄ էլեկտրոնային հարթակում ըստ խմբերի ներկայացված է ապրանքների լայն տեսականի: Դրանց թվում են գյուղատնտեսական արտադրանքը, թեթև և ծանր արդյունաբերության ապրանքները, մետաղյա արտադրանքը, անտառանյութը, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրանքը, նավթամթերքը, սարքավորումները, մասնագիտացված տեխնիկան, շինանյութերն ու քիմիական նյութերը, թանկարժեք մետաղներն ու քարերը և այլն:

ՄԷՄ հիմնական խնդիրներն են՝

·         Նպաստել շահագրգիռ երկրների բորսային մեծածախ կազմակերպված էլեկտրոնային առևտրի ներածությանը և զարգացմանը,

·         Աջակել բորսային առևտրի կազմակերպիչների և մասնակիցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև փոխգործունեության և համագործակցության զարգացմանը,

·         Ֆինանսաապրանքային հոսքերի դյուրինացման նպաստումը ապրանքաուղեկցորդ համակարգերի միջոցով,

·         Նպաստել ժամկետային պայմանագրերի և դերիվատիվ ֆինանսական այլ գործիքների (որոնց բազային ակտիվը ապրանքներն են) միջազգային շուկայի ձևավորմանը,

·         ՄԷՄ անդամներին իրավական խորհրդատվության տրամադրում:

 

 

Մանրամասն տեղեկությունների համար հետևեք www.mesexport.com հղմանը:

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Ոսկի 585°1 գր․11059.426.64
Պլատին 950°1 գր․11705.41100.08
Արծաթ 925°1 գր․232.084.26
Պալլադիում 990°1 գր․13165.62-143.8
Ռոդիում 950°1 գր․12292.990.42
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Ոսկի1 գր․19907.0012
Պլատին1 գր․14460.00124
Արծաթ1 գր․264.005
Պալլադիում1 գր․13983.00-153
Ռոդիում1 գր․16135.001
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Պղինձ1 կգ․1655.001
Լատուն1 կգ․993.000
Ալյումին1 կգ․359.001
Պողպատ1 կգ․15.000
Թուջ1 կգ․20.000
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Պղինձ1 կգ․3062.001
Ալյումին1 կգ․1025.000
Նիկել1 կգ․5123.000
Կապար1 կգ․1183.000
Անագ1 կգ․9939.000