Բորսայի հարթակում իրականացվում են սակարկություններ, մասնավորապես` աճուրդային վաճառքի և մրցույթների կազմակերպման տեսքով:

 

Կնքված պայմանագրերի շրջանակներում, բորսան իրականացնում է պատվիրատուներին սեփականության, օտարման կամ այլ իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառքը, հետևյալ եղանակներով

 

·դասական, մեկնարկային գնով և բարձր արժեքով 

·հոլանդական, մեկնարկային գնով և ցածր արժեքով

 

 Մինչ աճուրդի սահմանվում է մասնակցության նախավճար, որը վճարվում է բորսայի հարթակում աճուրդից անմիջապես առաջ, ինչի հիման վրա մասնակիցը ստորագրում է համապատասխան թերթիկում և ստանում աճուրդի մասնակցության իր վահանակը: Նախավճարը կարող է վճարվել նաև բորսայի կողմից տրամադրված համապատասխան բանկային հաշվին` աճուրդից մեկ օր առաջ:


Սահմանված մեկնարկային գնով աճուրդավարը սկսում է աճուրդը` առաջարկելով որոշակի ոգնային քայլԲարձրացնելով նախապես տրամադրված վահանակը մասնակիցը պատրաստակամություն է հայտնում գնել գույքը «մեկնարկային գին կամ «գործող գին» գումարած «գնային քայլ» արժեքով: Միաժամանակ, մասնակիցը կարող է բարձրաձայն առաջարկել ավելի բարձր արժեք, քան «գործող գին» գումարած «գնային քայլ» արժեքը:

 

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

 

Աճուրդից հետո կազմակերպիչը գնորդին է տրամադրում «անշարժ գույքի աճուրդի արդյունքների» արձանագրություն, որում նշված են աճուրդի կայացման ամսաթիվը, վայրը, գույքի հասցեն, գնորդ արձանագրված անձի տվյալները, գործարքային գինը և այլ պայմաններ: Վերոհիշյալ արձանագրության մեկական հավասարազոր օրինակներ են տրամադրվում նաև բանկին և բորսային


Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է նույն օրվա ընթացքում աճուրդն ավարտվելուց հետո:


Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, երբ աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը:

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Ոսկի 585°1 գր․11059.426.64
Պլատին 950°1 գր․11705.41100.08
Արծաթ 925°1 գր․232.084.26
Պալլադիում 990°1 գր․13165.62-143.8
Ռոդիում 950°1 գր․12292.990.42
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Ոսկի1 գր․19907.0012
Պլատին1 գր․14460.00124
Արծաթ1 գր․264.005
Պալլադիում1 գր․13983.00-153
Ռոդիում1 գր․16135.001
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Պղինձ1 կգ․1655.001
Լատուն1 կգ․993.000
Ալյումին1 կգ․359.001
Պողպատ1 կգ․15.000
Թուջ1 կգ․20.000
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
Պղինձ1 կգ․3062.001
Ալյումին1 կգ․1025.000
Նիկել1 կգ․5123.000
Կապար1 կգ․1183.000
Անագ1 կգ․9939.000