«Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1990թ. նոյեմբերի 22-ին, որպես ունիվերսալ՝ ապրանքա-ֆոնդային բորսա: Իր գործունեության ընթացքում բորսան դիմակայել է կոշտ մրցակցությանը, տնտեսության անցումային շրջանին բնորոշ բոլոր խոչընդոտներին, ինչպես նաև հաղթահարել է միջազգային և տեղական շուկաներում տնտեսական ճգնաժամերի հետևանքները: Շնորհիվ 25 տարիների գործունեության ընթացքում ձեռք բերված իր փորձի, դիրքի, գործունյա շրջանակաների վստահությանը և միջազգային կապերի, բորսան Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ունի իրյուրահատուկ տեղն ու նշանակությունը:
Բորսայի գործունեության պատշաճ մակարդակն ապահովում է արհեստավարժ անձնակազմը, որակավորված մասնագետներն ու բորսայի հետ համագործակցող մասնագիտացված ձեռնարկությունները: Բորսան հանդիսանում է Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միության անդամ, ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատի, ԱՊՀ երկրների ապրանքային բորսաների Միության, Միջբորսային Էլեկտրոնային Միության և այլ կառույցների անդամ: Բորսայի գործունեության հիմնական փուլերը
1990-1992 թվականներ
Առաջին անգամ Հայաստանում իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը:
1993-1994 թվականներ
ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, արդյունավետ իրականացվում է բռնագրավված թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված իրերի պարբերական աճուրդային վաճառք:
1995 թվական
Կազմակերպվում են արտարժույթի և գանձապետական արժեթղթերի միջբանկային աճուրդներ:
1996 թվական
Գույքի օտարման գործընթացում սկսվում է սերտ համագործակցությունը Եվրամիության, ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության, ՀՀ Մաքսային վարչության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և այլ գերատեսչությունների հետ:
1997-2000 թվականներ
Առաջինն ԱՊՀ-ում իրականացվում է ոսկու և արծաթի ստանդարտացված ձուլակտորների վաճառք՝ «ֆիքսինգի» եղանակով: Պատվիրատուների շարքում խոշորագույն տեղ է գրավում ՀՀ Հարկային տեսչությունը, որը աճուրդային վաճառքի է ներկայցնում Հայաստանի ձեռնարկությունների (պարտապանների) բռնագանձված գույքը:
2001 թվական
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, բորսան կասեցնում է իր գործունեության ֆոնդային մասը և վերանվանվում է «Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա»: Ձեռք բերելով Հունաստանի կառավարության կողմից ներկրված ցորենի աճուրդային վաճառքի կազմակերպման իրավունքը, բորսան պատշաճմակարդակով իրականացնում է այդ գործընթացը:
2002 թվական
Աճուրդային վաճառքի են ներակայացվում 40 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ և 21 հիմնական խմբերում ընդգրկված ապրանքներ:
2003-2004 թվականներ
Բորսան տեղափոխվում է իր սեփական մասնաշենք, որտեղ զբաղեցնում է շուրջ 1000 ք.մ ընդհանուր մակերեսով և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով տարածք (այդ թվում՝ աճուրդային դահլիճ և ձևակերպումների սրահ):
2005 թվական
Բորսան իրականացնում է նավթամթերքի և արդյունաբերական յուղերի, ինչպես նաև ոսկու ստանդարտացված ձուլակտորների կանոնավոր մեծածախ վաճառք: Հիմնադրվում է «Հաշվարկային Պալատ» ապրանքաուղեկցորդ իրավաբանական անձանց միություն, որի հիմնական գործառույթը կայանում է գործարքների նախապատրաստման և դրանց իրականացման ուղեկցման մեջ՝ մինչև գործարքի կողմերի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը:
2006 թվական
Հրապարակային սակարկությունների՝ աճուրդների ու մրցույթների կազմակերպման հետ զուգահեռ սկսվում են մատուցվել նաև գնանշման և գնահատման լայնածավալ ծառայություններ:
2007 թվական
Կնքվում են մի շարք պայմանագրեր Հայաստանի Հանրապետության խոշոր պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, վերջիններիս գույքի գնահատման և վաճառքի կազմակերպման նպատակով: Զգալիորեն ակտիվանում է համագործակցությունն բանկերի, վարկային կազմակերպությունների ու գրավատների հետ՝ գրավադրված գույքի աճուրդային վաճառքի իրականացման ոլորտում:
2008-2009 թվականներ
Չնայած միջազգային տնտեսական ճգնաժամին, բորսան շարունակում է պայմանագրերով ստանձնած իր բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը:
2010-2011 թվականներ
Միջազգային կապերի ընդլայնման և ապրանքաշրջանառության ավելացման նպատակով, բորսան հիմնադրում է «Միջբորսային Էլեկտրոնային Միություն», որի մեջ ընդգրկվում են նաև Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Հայաստանի ապրանքային բորսաները:
2012 թվական
Գործող և նոր գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում նախապատրաստվում և կնքվում են ավելի քան 1600 բորսային գործարք:
2013 թվական
Առաջինը տարածաշրջանում բորսան իր պաշտոնական կայքում կանոնավոր արտացոլում է բորսայի ակտիվության ինդեքսը (IMACE) և մետաղների բորսային գնանշումները: Բորսան կազմակերպում է I Միջազգային Միջբորսային Համաժողովը Երևանում, որի արդյունքում կնքվում են համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր:
2014 թվական
Բորսային նոր գործիքների կիրառման շնորհիվ կնքվում են շուրջ 1230 գործարք: Ընդլայնվում է համագործակցությունը բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների հետ` գույքի օտարման գծով: Կազմակերպվում է II Միջազգային Միջբորսային Համաժողովը Թեհրանում, նպաստելով միջազգային շուկաներում փոխշահավետ համագործակցությանը:
2015 թվական
Բորսան ընդլայնում է իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը և գրանցում շուրջ 4.1 մլրդ դրամի շրջանառություն:
Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 487.5 | 0.07 |
EUR | 1 | 551.07 | -0.4 |
RUB | 1 | 7.36 | 0 |
GBP | 1 | 629.9 | 0.58 |
CHF | 1 | 485.36 | -0.4 |