ԲՈՐՍԱՅԻ ՄԱՍԻՆ - ԲՈՐՍԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

Բորսան ստանձնում է սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումը և իրականացումը, որտեղ ՀՀ գործող օրենսդրությամբ չարգելված գործառնությունների սահմաններում, որպես գնորդներ  և վաճառողներ, պատվիրատուներ և մասնակիցներ հանդես են գալիս բորսայի անդամները, բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդներ:

Բորսային առևտուրը կանոնակարգվում է «Ապրանքների, հումքի, ծառայությունների, իրավունքի և այլ արժեքների սակարկությունների  կազմակերպման» և բորսայի միջոցով և վերջինիս հարթակում «Անշարժ գույքի, մտավոր սեփականության օբյեկտների, հեղինակային իրավունքի, արվեստի ստեղծագործությունների  սակարկությունների  կազմակերպման» կարգերով: Բորսային առևտրի առանձնահատկությունները կարող են կանոնակարգվել նաև կնքվող պայմանագրերով, համաձայնագրերով, բորսայի ղեկավարության կողմից հրամանագրված որոշումներով և կարգադրություններով:

Բորսայում իրականացվում են նաև ֆորվարդային, ֆյուչերսային և օպցիոն գործարքներ:


Ֆորվարդային պայմանագիրը հաստատուն գործարք է, այսինքն` պարտադիր է կատարման համար: Համաձայնագրի առարկա կարող են հանդիսանալ տարբեր ակտիվներ, օրինակ` ապրանքներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր, արժույթ և այլն: Անձը, որը պարտավորվում է մատակարարել համապատասխան ակտիվը պայմանագրի համաձայն, բացում է կարճ դիրք, այսինքն վաճառում է ֆորվարդային պայմանագիր: Որպես կանոն ֆորվարդային գործարքները կնքվում են համապատասխան ակտիվի իրական առք կամ վաճառք իրականացնելու համար, և այդ թվում գների հնարավոր անբարենպաստ փոփոխությունից գնորդին կամ մատակարարին ապահովագրելու նպատակով:


Ֆյուչերսային գործարքը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է ապագայում պայմանագրով նախատեսված ապրանքի առաքման մասին: Ֆյուչերսային պայմանագիրը ապագա մատակարարումով ապրանքի (ֆինանսական ակտիվի) առք ու վաճառքի ստանդարտացված պայմանագիր է: Ֆյուչերսային պայմանագիրը նախատեսում է նվազագույն շեղումներով հաստատված տեսակի ապրանքի որոշակի քանակություն, որը մատակարարվելու է վերադիր և տրանսպորտային ծախսերի որոշակի պայմաններով:  

 

Օպցիոնը ֆինանսական պայմանագիր է, որը գնորդին տալիս է իրավունք գնել կամ վաճառել բազային ակտիվ (ապրանք, ինդեքս, արժույթ և այլն) նախորոշված գնով  որոշակի ժամանակում: Օպցիոնները թույլ են տալիս շուկայական պայմաններին հարմարեցնել  յուրաքանչյուր մասնակցի անհատական ռազմավարությունը, ինչը հանդիսանում է կենաց անհրաժեշտություն լուրջ ներդրողների համար:

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 585° 1 գր․10896.19 -63.41
Արծաթ 925° 1 գր․200.06 0.78
Պալլադիում 990° 1 գր․15705.45 103.56
Ռոդիում 950° 1 գր․27124.03 -23.57
Պլատին 950° 1 գր․10458.00 28.7
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 1 գր․19012.00 -111
Պլատին 1 գր․12918.00 35
Արծաթ 1 գր․227.00 1
Պալլադիում 1 գր․16680.00 110
Ռոդիում 1 գր․35600.00 -31
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․2150.00 0
Լատուն 1 կգ․1250.00 0
Ալյումին 1 կգ․320.00 0
Պողպատ 1 կգ․15.00 0
Թուջ 1 կգ․20.00 0
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․2971.00 -52
Ալյումին 1 կգ․970.00 -6
Նիկել 1 կգ․5869.00 -150
Կապար 1 կգ․963.00 -11
Անագ 1 կգ․9270.00 -69