ԲՈՐՍԱՅԻ ՄԱՍԻՆ - ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բորսան Իրականացնում է գույքի և գույքային իրավունքների օտարման ամբողջական գործընթաց, որն իր մեջ ներառում է ծառայությունների համալիր` խորհրդատվություն, այդ թվում` իրավաբանական, գնահատում, գնանշում, աճուրդային վաճառք, մրցույթների կազմակերպում, գործընթացների ուղեկցում` ապահովելով օտարման ամբողջական գործընթացի պատշաճ մակարդակը:


Յուրաքանչյուր աշխատանքային օր` մասնակցելով բորսայի հարթակում իրականացվող սակարկություններին, Դուք ձեռք եք բերում հնարավորություն գնել անշարժ և շարժական գույք ողջամիտ գներով:


Բորսան իր 25 տարիների անխափան գործունեության ընթացքում ձեռք է բերել պոտենցիալ գնորդների և վաճառողների լայն շրջանակ:


Բորսան ապահովելով գնորդների և վաճառողների լայն շրջանակ, ուղեկցում է կատարվող գործարքները` հետամուտ լինելով դրանց օրինական և պատշաճ կատարմանը:


Բորսան անցկացնում է նաև առցանց (օնլայն) աճուրդներ, որը և գնորդներին և վաճառողներին հնարավորություն է տալիս խնայել իրենց ռեսուրսները, մասնավորապես` աճուրդների մասնակիցները ֆիզիկապես ներկա չգտնվելով բորսայում, ոչ միայն խնայում են իրենց ժամանակը, այլև խուսափում են ծավալուն փաստաթղթաշրջանառությունից:


Բորսան ունի տեղեկատվության տրամադրման ճկուն համակարգ, որի շնորհիվ թե գնորդներին և թե վաճառողներին անվճար տրամադրվում է բորսային առևտրին առնչվող լիարժեք տեղեկատվություն:


Բորսայում բոլոր գործարքների հիմքում ընկած է թափանցիկությունը, ճշգրտությունը, փորձառությունը, գիտելիքների ու հմտությունների լայն բազան: 

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 585° 1 գր․10783.01 -54.79
Արծաթ 925° 1 գր․208.25 -0.82
Պալլադիում 990° 1 գր․12789.24 -311.91
Ռոդիում 950° 1 գր․25372.97 251.17
Պլատին 950° 1 գր․10107.98 -31.2
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 1 գր․18815.00 -95
Պլատին 1 գր․12486.00 -38
Արծաթ 1 գր․236.00 -1
Պալլադիում 1 գր․13583.00 -331
Ռոդիում 1 գր․33302.00 330
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․2150.00 0
Լատուն 1 կգ․1250.00 0
Ալյումին 1 կգ․320.00 0
Պողպատ 1 կգ․15.00 0
Թուջ 1 կգ․20.00 0
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․2874.00 -40
Ալյումին 1 կգ․991.00 12
Նիկել 1 կգ․6353.00 -42
Կապար 1 կգ․1005.00 -12
Անագ 1 կգ․9326.00 -63