ԲՈՐՍԱՅԻ ՄԱՍԻՆ - ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հարց. Ի±նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բորսայի հարթակում ապրանքներ վաճառելու  համար:

Պատասխան. Բորսայի հարթակում ապրանքներ վաճառելու համար անհրաժեշտ է կնքել համապատասխան պայմանագիր բորսայի հետ, որում կներկայացվի գույքի բնութագիրը, աճուրդի պայմանները, մեկնարկային ու հատման գները և այլ անհրաժեշտ տվյալներ: Պետական գրանցում պահանջող ապրանքների վաճառքի դեպքում վաճառողները պետք է ներկայացնեն նաև սեփականության վկայական կամ սեփականությունը հաստատող այլ փաստաթուղթ:

Հարց. Ի±նչ փաստաթղթեր են անհրաժեշտ աճուրդներին որպես գնորդ մասնակցելու համար:

Պատասխան. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և անհրաժեշտութան դեպքում Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և անհրաժեշտության դեպքում աճուրդի վկայական:

Հարց: Կարո±ղ են արդյոք բորսայի հարթակում որպես վաճառող կամ գնորդ հանդես գալ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձիք:

Պատասխան. Այո, բորսայի հարթակում որպես վաճառող կամ գնորդ կարող են հանդես գալ ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձիք:

Հարց. Որքա±ն է կազմում բորսայի միջնորդավճարը:

Պատասխան. Բորսան վարում է գնային ճկուն քաղաքականություն և գոհացնում իր բոլոր գործընկերներին:

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 585° 1 գր․11985.30 79.42
Արծաթ 925° 1 գր․220.48 3.48
Պալլադիում 990° 1 գր․21724.73 283.49
Ռոդիում 950° 1 գր․29977.03 243.13
Պլատին 950° 1 գր․10380.00 141.06
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 1 գր․20913.00 139
Պլատին 1 գր․12822.00 174
Արծաթ 1 գր․250.00 4
Պալլադիում 1 գր․23073.00 301
Ռոդիում 1 գր․39344.00 319
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․2150.00 0
Լատուն 1 կգ․1600.00 0
Ալյումին 1 կգ․320.00 0
Պողպատ 1 կգ․15.00 0
Թուջ 1 կգ․20.00 0
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․3044.00 -11
Ալյումին 1 կգ․893.00 5
Նիկել 1 կգ․6059.00 40
Կապար 1 կգ․979.00 -10
Անագ 1 կգ․10300.00 -70