ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բորսայի հարթակում իրականացվում են սակարկություններ, մասնավորապես` աճուրդային վաճառքի և մրցույթների կազմակերպման տեսքով:

 

Կնքված պայմանագրերի շրջանակներում, բորսան իրականացնում է պատվիրատուներին սեփականության, օտարման կամ այլ իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառքը, հետևյալ եղանակներով

 

·դասական` մեկնարկային գնով և բարձր արժեքով 

·հոլանդական` մեկնարկային գնով և ցածր արժեքով

 

Բորսայի հարթակում կազմակերպվում են նաև բաց, փակ և սակարկվող մրցույթներ, որտեղ գույքի համար գնորդները մրցակցում են ներկայացնելով իրենց գնային և պահանջվող այլ պայմանների առաջարկները:

 

·բաց մրցույթ-սակարկության ձև, որին կարող է մասնակցել ցանկացած անձ, և որի արդյունքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը Հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմանները.

·փակ մրցույթ-պատվիրատուի կողմից սահմանված, որոշակի հատկանիշներով օժտված սահմանափակ մասնակիցների շրջանակներում անցկացվող սակարկության ձև, որի արդյունքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը  Հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմանները.

·սակարկվող մրցույթ-սակարկության ձև, երբ մասնակիցներին առաջարկվում է գնելու կամ վաճառելու միևնույն հատկանիշներով օժտված (միանման) մեկից ավել լոտեր:

Բորսան կարող է իրականացնել նաև այլ տիպի սակարկություններ, որոնք ամրագրված են բորսային առևտրի կազմակերպման կարգերում և կանոններում կամ պատվիրատուների հետ կնքված պայմանագրերում:

 

 

 

 

 

 

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 585° 1 գր․11330.45 -7.76
Արծաթ 925° 1 գր․203.67 -1.36
Պալլադիում 990° 1 գր․19975.82 -510.12
Ռոդիում 950° 1 գր․32471.47 -22.24
Պլատին 950° 1 գր․11228.49 -120.68
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 1 գր․19770.00 -14
Պլատին 1 գր․13870.00 -149
Արծաթ 1 գր․231.00 -2
Պալլադիում 1 գր․21216.00 -542
Ռոդիում 1 գր․42618.00 -29
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․2150.00 0
Լատուն 1 կգ․1600.00 0
Ալյումին 1 կգ․320.00 0
Պողպատ 1 կգ․15.00 0
Թուջ 1 կգ․20.00 0
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․3107.00 -2
Ալյումին 1 կգ․886.00 0
Նիկել 1 կգ․6087.00 -4
Կապար 1 կգ․924.00 -1
Անագ 1 կգ․9832.00 -7