Ունենալով բացառիկ լիազորություն, այն է իրականացնել գույքի գնանշում, բորսան ստանձնում է տվյալ ծառայության իրականացումը` պրոֆեսիոնալ և մատչելի եղանակներով:
Ցանկացած պահին, կարող եք տեղեկանալ տվյալ պահին շուկայում Ձեր ապրանքի հստակ արժեքի վերաբերյալ:
Հետևելով շուկայի անընդհատ դինամիկ շարժմանը և կատարելով համապատասխան ուսումնասիրություններ Ձեզ հետաքրքրող ոլորտում, ինչպես նաև հիմնվելով իր գործունեության ընթացքում իրականացված գործարքների արդյունքների, հնարավոր այլ տեղեկատվական միջոցների վրա, բորսան կատարում է ապրանքների գնանշում, տրամադրելով ապրանքի պահանջարկի և առաջարկի հավասարակշռված գին որոշակի ժամանակահատվածի կամ ամսաթվի համար: Գնանշման ծառայությունը ներառում է 3 փաթեթ`
•միանվագ,
•ցանկացած հաճախականությամբ պարբերական գների տրամադրում վեց ամիս
•ցանկացած հաճախականությամբ պարբերական գների տրամադրում մեկ տարի ժամանակահատվածների համար:
Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 480.18 | 0 |
EUR | 1 | 590.67 | -3.2 |
RUB | 1 | 7.82 | 0 |
GBP | 1 | 675.23 | -6.4 |
CHF | 1 | 493.15 | -2.6 |